Рубрика: Без рубрики

Ճամփորդություն Զառ գյուղ

Նախագիծ — համագործակցական նախագիծ Շուշան Սարդարյանի և Հասմիկ Ուզունյանի հետ

Կոտայքի մարզի Զառ Գյուղը հին բնակավայր է: Հիմնվել է շատ վաղ ժամանակներում, վերաբնակեցվել է 1826-27թթ-ին: Համայնքը գտնվում է Հատիս լեռան հարավ-արևելյան մասում: Համայնքը հիմնադրման պահին ընդգրկված է եղել Աբովյանի շրջանի վարչական տարածքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից կազմում է 25կմ, մարզկենտրոնից` 42կմ: Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1650-1930մ: Բնակլիմայական պայմանները լեռնային են: Տեղումների առատությամբ այնքան էլ աչքի չի ընկնում, ամառները շոգ են, ձմեռները` խիստ, լինում են նաև սառնամանիքներ:
Զառ Գյուղի բնակչության մեծամասնությունը նախկինում վերաբնակեցվել են Արևմտյան Հայաստանից:
Զառը սկսած քարե դարից, այսինքն` սկսած մեզանից մի քանի հազար տարի առաջ մինչ մեր օրերը ,մշտապես բնակեցված է եղել: Ներկայիս բնակչության մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից են գաղթվել` Մուշից Վանից, Թեհրանից` 1820թ-ին:
Զառ բառացի նշանակում է ոսկի, թանկարժեք քար. գիտնականների վերջին տվյալներով անունն առաջացել է Այր բառից, որը նշանակում է և տղամարդ ,և քարանձավ:
2003թ-ին ՀՀ կառավարության. կողմից հաստատված, մշակութային նախարարության գործակալության կողմից հաշվառված են 91 հուշարձաններ, որից 73-ը ունեն խիստ կարևոր հանրապետական նշանակություն:

Նպատակը՝ Ճամփորդության ընթացքում ծանոթանալ գյուղի պատմությանը, տեղի բնաիչների կենսակերպին, սովորույթներին, ավանդույթներին։ Զառ գյուղը հայտնի է իր ձմեռային տեսարաններով, չմշկելու, սահելու վայրերով;

Հանդիպման վայր’ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին, Ավագ դպրոց

Ժամանակահատվածը՝

Իրեր՝ ուսապարկ, տաք հագուստ, բրդուճներ

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s