Ամառային ճամբարի ընթացքում այցելում ենք Բջնի արտադրական ուսուսմամբ։
Օրը՝ Հունիսի 8
Մեկնումը՝ 9:20, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղից
Հեռավորություն՝ 50,3կմ , Ժամանակ ՝ 50 րոպե
Քարտեզ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Արշավելու ենք դեպի Կոտայքի մարզի Բջնի գյուղ։
Երթուղին՝ Բջնիի Սբ. Աստվածածին վանք — Բջնի բերդ —Նաղաշի լավաշ (արտադրական ուսուցում)- հանգիստ Հրազդան գետի հովտում:
Պատասխանատուներ` Անի Ավետիսյան, Անի Ժամհարյան
Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Կայցելենք Բժնիի Թոնրի լավաշ Նաղաշի, ուսումնասիրելու հայկական ավանդական արիշտայի պատրաստման արարողությունը։
Քայլարշավով անցնում ենք Հրազդան գետի հովիտը և տեղավորվում ենք հանգստի:
Ամփոփումը սովորողների, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:
Օրակարգը՝
- Մեկնում Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
- Առաջին կանգառ՝ Բջնի գյուղ
- Քայլարշավ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի
- նախաճաշ բնության գրքում
- Նաղաշի լավաշ — վարպետության դաս
- Քայլարշավ Հրազդան գետի ափ
- խաղեր
- Վերադարձ
Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
- Սնունդ (բրդուճներ), ջրով շիշ (1 լ)
- Թաց ու չոր անձեռոցիկ, ախտահանիչ նյութ
- Արևապաշտպան գլխարկ, ակնոց
- Հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկներ
- Աղբի տոպրակ, ձեռնոցներ
- Բուժարկղիկ
Հավելյալ իրեր
- Վերմակ նստելու համար
- Գնդակ, բադմինտոն, պարան
Մասնակիցներ՝ անուն, ազգանուն, դասարան