Рубрика: Без рубрики

Անվանական մրցանակների ինքնաառաջադրում․ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ

Նախաբան

Մանկավարժության և դասավանդման մեջ միշտ կա ու կա տեղ նոր գաղափարների և ձեռնարկումների համար:

Եթե դուք կրթական ծրագրի հեղինակն եք, ցուցաբերում եք այլընտրանքային մոտեցում, ապա իրավունք չունեք սեփականը չստեղծել, չփորձարկել, քանի որ մանկավարժությունը փորձությունների ու սխալների, վերելքների ու վայրէջքների, դժվարությունների, հաջողությունների և նոր հետաքրքիր մտքերի շարան է: Կրթական ծրագրի հեղինակը նպան է աճպարարի, ով իրավունք չունի չգերել սովորողին, չստեղծել կախարդանք իր շուրջ, որը կտանի դեպի իրական մանկավարժություն։

Հեղինակային կրթական ամենամյա Մայիսյան ստեղծագործական հավաքը լավ առիթ դարձավ ցուցադրելու մեր կրթահամալիրին, հյուրերին այն ամենը, ինչ իրականացրել ենք 2022-2023 ուս․ տարվա ընթացքում։ Իմ կողմից ներկայացված աշխատանքը նույնպես բացառություն չէր։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ

Մրցանակի համար ներկայացվում է՝ Հեղինակային այլընտրանքային ռուսալեզու ժողովածու :

Այլընտրանքային ռուսալեզու ժողովածուն կազմված է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի սովորողների ստեղծագործությունների հիման վրա, որոնք հրապարակված են ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» պարբերականի բլոգում :

Ժողովածուն ներառում է միջին և բարձր մակարդակի տեքստեր, առաջադրանքներ ռուսաց լեզվի դասավանդում իրականացնելու համար:

Հեղինակային ժողովածու: «Կալեյդոսկոպ» ռուսալեզու պարբերականի համար սովորողների կողմից ստեղծված նյութը (և պոեզիա, և արձակ) ծառայում են որպես գործնական ուսումնական նյութ դասավանդման ժամանակ:

Օրինակ՝ մեր նախկին սովորող Միլենա Դանիելյանի հեղինակային էլեկտրոնային գրքերը՝ «Խաղալիքը», «Ջիմի կորած օրագիրը» ոչ մի կերպ չեն զիջում պրոֆեսիոնալ գրողների ստեղծագործություններին։ Այդ և նմանատիպ շատ աշխատանքներ տեղ են գտնում մեր ռուսալեզու ամսագրում: Դասաժամերի ընթացքում մենք կարդում ենք մեր սովորողների աշխատանքները, քննարկումներ ենք իրականացնում։ Այս պատմությունները ուսանելի են, մոտիվացնող և, ամենակարևորը, կենսական: Եվ նման օրինակները շատ են, որոնք շուտով տեղ կգտնեն նաև Հեղինակային այլընտրանքային ռուսալեզու ժողովածուի տարածքում։

Ժաղովածուն ունի զարգացման, ընդլայնվելու միտում։ Այս պահի դրությամբ մեծ քանակությամբ սովորողների ստեղծագործություններ գտնվում են մշակման փուլում՝ կազմվում են այդ տեքստերին համապատասխան առաջադրանքներ , քննարկման համար հարցեր։

2023-2024 ուս. տարվա ընթացքում Ռուսալեզու այնընտրանքային ժողովածուն կդառնա լիարժեք այլընտրանքային աշխատանքային գործիք (ռուսաց լեզու դասավանդման համար), որը կներառի կարճ և ծավալուն պատմություններ, առաջադրաներ և քննարկման համար հարցեր:

Реклама

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s