«Կալեյդոսկոպ» համադպրոցական ռուսալեզու ամսագիր՝ խնդիրները, լուծումները , հետագա զարգացում
Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ստեղծագործական բաց հարթակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների, ուսուցիչների, ծնողների ինքնաիրացման և համագործակցության համար։
Ռուսալեզու ամսագիրը կոչված է միավորելու ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչներին՝ իրենց ստեղծագործական կարողություններն ու գաղափարներն իրականացնելու համար մեկ տարածքում՝ ռուսալեզու համադպրոցական ամսագրի բլոգում: Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ուղղված է ստեղծելու հետաքրքիր հոդվածներ, պատմությունների և մտքերի վերլուծություններ, որոնք հասանելի կլինեն բոլորին, ովքեր ոչ միայն սիրում են կարդալ, այլև ցանկանում են կիսվել իրենց մտքերով, փորձառություններով և երևակայություններով:
«Կալեյդոսկոպ» ամսագիրը իրականացնում է իր գործունեությունը առանձին բլոգում, որի համալրման հաճախականությունը մշտական է։