25 – 28.04.2023
Համակարգումը` լեզվի մասնագետների
Ապրիլի 25, 09:00
Վարում են՝ Մարիա Բաբաջանյանը, Սիլվի Մնացականյանը
Ողջույնի խոսք
Միջին դպրոցի շնորհալիները` Աշոտ Սարգսյան, դհոլ
Գուշակիր մեղեդին
Գրական ընթերցում` Առագաստ
Ռազմիկ Վարդերեսյան` Fairy Tail
Պար՝ Բուլուլ
Ապրիլի 26, 09:00
Վարում են Սիլվի Մնացակայանը, Նարե Մաղաքյանը, Էվա Պետրոսյանը
Ողջույնի խոսք, հայտարարություններ
Միջին դպրոցի շնորհալիները` Մարիա Բաբաջանյան, Էվա Պետրոսյան, կիթառ
Կարդում ենք Սահյան․
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Շուտասելուկ
Պար՝ Խոշ բիլազիգ
Ապրիլի 27 09:00
Վարումեն Եվա Պապյանը, Արփի Խալաթյանը, Մանե Օհանջանյանը
Միջին դպրոցի շնորհալիները` ֆլեյտա, դաշնամուր, Եվա, Արփի
Միջին դպրոցի շնորհալիները` ջազային կատարում` Take the A Train Սուսաննա Գրիգորյան
Կարդումենք Սահյան
Կածանն ինձ տաներ
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։
Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ:
Պարերգ
Պար՝ Ալաշկերտի քոչարի
Ապրիլի 28, 09:00
Վարում են՝ Արփի Խալաթյան, Էմմա Ազնավուրյան
Ողջույնի խոսք, հայտարարություններ
Միջին դպրոցի շնորհալիները` կիթառ, Էմմա Ազնավուրյան
Պարեր, պարեր.
Կոմիտասի շորոր
Փափուռի
Լորկե
Ճիկտի