«Ձմեռ պապ — 2023» թ․ մրցանակի համար ներկայացվում է՝ Հեղինակային այլընտրանքային ռուսալեզու ժողովածու :
Այլընտրանքային ռուսալեզու ժողովածուն կազմված է ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի սովորողների ստեղծագործությունների հիման վրա, որոնք հրապարակված են ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» պարբերականի բլոգում :
Ժողովածուն ներառում է միջին և բարձր մակարդակի տեքստեր, առաջադրանքներ ռուսաց լեզվի դասավանդում իրականացնելու համար: Յուրաքանչյուր տեքստին վերաբերող առաջադրանքները, հարցերը կազմել է «Կալեյդոսկոպ» պարբերականի համակարգող՝ Անի Ավետիսյանը։
Հեղինակային ժողովածու: «Կալեյդոսկոպ» ռուսալեզու պարբերականի համար սովորողների կողմից ստեղծված նյութը (և պոեզիա, և արձակ) ծառայում են որպես գործնական ուսումնական նյութ դասավանդման ժամանակ:
Օրինակ՝ մեր նախկին սովորող Միլենա Դանիելյանի հեղինակային էլեկտրոնային գրքերը՝ «Խաղալիքը», «Ջիմի կորած օրագիրը» ոչ մի կերպ չեն զիջում պրոֆեսիոնալ գրողների ստեղծագործություններին։ Այդ և նմանատիպ շատ աշխատանքներ տեղ են գտնում մեր ռուսալեզու ամսագրում: Դասաժամերի ընթացքում մենք կարդում ենք մեր սովորողների աշխատանքները, քննարկումներ ենք իրականացնում։ Այս պատմությունները ուսանելի են, մոտիվացնող և, ամենակարևորը, կենսական: Եվ նման օրինակները շատ են, որոնք շուտով տեղ կգտնեն նաև Հեղինակային այլընտրանքային ռուսալեզու ժողովածուի տարածքում։
Ժաղովածուն ունի զարգացման, ընդլայնվելու միտում։ Այս պահի դրությամբ մեծ քանակությամբ սովորողների ստեղծագործություններ գտնվում են մշակման փուլում՝ կազմվում են այդ տեքստերին համապատասխան առաջադրանքներ , քննարկման համար հարցեր։
Երրորդ ուսումնական շրջանում Ռուսալեզու այնընտրանքային ժողովածուն կդառնա լիարժեք այլընտրանքային աշխատանքային գործիք (ռուսաց լեզու դասավանդման համար), որը կներառի կարճ և ծավալուն պատմություններ, առաջադրաներ և քննարկման համար հարցեր:
«Կալեյդոսկոպ» համադպրոցական ռուսալեզու ամսագիր` ծրագիր, խնդիրներ, լուծումներ, հետագա անելիքներ
Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ստեղծագործական բաց հարթակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների, ուսուցիչների, ծնողների ինքնաիրացման և համագործակցության համար։ Ռուսալեզու ամսագիրը կոչված է միավորելու ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչներին՝ իրենց ստեղծագործական կարողություններն ու գաղափարներն իրականացնելու համար մեկ տարածքում՝ ռուսալեզու համադպրոցական ամսագրի բլոգում: Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ուղղված է ստեղծելու հետաքրքիր հոդվածներ, պատմությունների և մտքերի վերլուծություններ, որոնք հասանելի կլինեն բոլորին, ովքեր ոչ միայն սիրում են կարդալ, այլև ցանկանում են կիսվել իրենց մտքերով, փորձառություններով և երևակայություններով:
«Կալեյդոսկոպ» ամսագիրը իրականացնում է իր գործունեությունը առանձին բլոգում, որի համալրման հաճախականությունը մշտական է։