Рубрика: Без рубрики

«Կալեյդոսկոպ» համադպրոցական ռուսալեզու ամսագիր

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Ամսագրի բլոգի հղում

Սահիկաշար

Ընդհանուր նկարագիր

Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ստեղծագործական հարթակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների, ուսուցիչների, ծնողների ինքնաիրացման և համագործակցության համար։ «Կալեյդոսկոպ» ամսագիրը իրականացնում է իր գործունեությունը առանձին բլոգում, որի համալրման հաճախականությունը մշտական ​​է։ «Կալեյդոսկոպ»-ը միտված է լուսաբանելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն օր անցկացվող և տեղի ունեցող բոլոր հետաքրքիր, կարևոր իրադարձությունները։

Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը կոչված է միավորելու ոչ միայն կրթահամալիրի դպրոցների սովորողներին, ծնողներին, տարբեր առարկայական ուսուցիչներին, այլև ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչներին՝ իրենց ստեղծագործական կարողություններն ու գաղափարներն իրականացնելու համար մեկ տարածքում՝ ռուսալեզու համադպրոցական ամսագրի բլոգում: Ռուսալեզու համադպրոցական «Կալեյդոսկոպ» ամսագիրը ուղղված է ստեղծելու հետաքրքիր հոդվածներ, պատմությունների և մտքերի վերլուծություններ, որոնք հասանելի կլինեն բոլորին, ովքեր ոչ միայն սիրում են կարդալ, այլև ցանկանում են կիսվել իրենց մտքերով, փորձառություններով և երևակայություններով:

Ամսագրի հիմնական բաժիններն են՝ «Ճամփորդի օրագիր» , «Ես եմ գրող և  հրատարակող» , «Թարգմանում ենք միասին» , «Վարպետության դաս», «Պոեզիայի արձագանք», «Թատերական կյանք» , ,,Համագործակցություններ» , «Մեդիափաթեթներ» և այլն։

Մանկավարժական զարգացումների, օտար լեզվի ամրապնդման և տարածման նպատակներով  «Կալեյդոսկոպ» համադպրոցական ամսագիրը թույլ է տալիս ընդլայնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Մոսկվայի տան», «Ռուսական գրքի տան» միջև համագործակցությունը և հորիզոնները

Ամսագրի նպատակներ և խնդիրներ

  • Ստեղծել պայմաններ, որպեսզի «Կալեյդոսկոպ» ռուսալեզու պարբերականը դառնա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և նրանից դուրս այլընտրանքային լիարժեք գործող ծրագիր
  • Բացահայտել ստեղծագործական ունակություններով օժտված սովորողների և ստեղծել բարենպաստ պայմաններ նրանց «ստեղծագործական ինքնակրթության համար».
  • «Կալեյդոսկոպ» ռուսալեզու համադպրոցական ամսագրի շրջանակներում ստեղծել համագործակցային կամուրջներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և երևանյան, մարզային դպրոցների միջև, ինչը ենթադրում է փորձի փոխանակում սովորողների և ռուսաց լեզու, գրականութուն դասավանդող ուսուցիչների միչև:
  • Ռուսալեզու ամսագրի շրջանակներում բառապաշարի հարստացում և սեփական մտքերը գրավոր, բանավոր կերպով համահունչ արտահայտելու ունակության ձևավորում օտար լեզվի կիրառմամբ
  • «Կալեյդոսկոպ»-ի և պատանեկան այլ պարբերականների համագործակցային (ստեղծագործական) նախագծերի իրականացում։
  • Սովորողների կողմից թարգմանչական գործունեության մշակում և իրականացում (սովորողները կարող են վերցնել տարբեր տեքստեր, թարգմանել դրանք հայերեն կամ այլ օտար լեզվով, հնչյունավորել, ստեղծել աուդիոգրքեր, որոնք հետագայում լավ գործնական նյութ կդառնան ռուսերեն և այլ օտար լեզուներ սովորելու համար): Արդյունքը տեղադրվում են խմբագրի կողմից ռուսալեզու ամսագրի բլոգում։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներսում և դրսում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին տեղեկատվության տրամադրում ռուսերենով։

Ակնկալվող արդյունքներ

Հեղինակային ժողովածու: Ի՞նչ կարող է մեզ ապագայում տալ մեկ հարթակում մեր և այլ դպրոցների սովորողների աշխատանքների հավաքածուն։ Նշեմ, որ «Կալեյդոսկոպ» ռուսալեզու պարբերականի համար սովորողների կողմից ստեղծված նյութը (և պոեզիա, և արձակ) կարող են գործնական ուսումնական նյութ ծառայել դասավանդման ժամանակ: Օրինակ՝ մեր նախկին սովորող Միլենա Դանիելյանի հեղինակային էլեկտրոնային գրքերը՝ «Խաղալիքը», «Ջիմի կորած օրագիրը» ոչ մի կերպ չեն զիջում պրոֆեսիոնալ գրողների ստեղծագործություններին։ Այդ և նմանատիպ շատ աշխատանքներ տեղ են գտնում մեր ռուսալեզու ամսագրում: Դասաժամերի ընթացքում մենք կարդում ենք, քննարկումներ իրականացնում։ Այս պատմությունները ուսանելի են, մոտիվացնող և, ամենակարևորը, կենսական: Եվ նման օրինակները շատ են։

Կրթական կամուրջներ:  Որպես աճի հեռանկար՝ «Կալեյդոսկոպ» ռուսալեզու պարբերականի դերը չի սահմանափակվի միայն հարթակով, որտեղ մեր սովորողները ու ուսուցիչները կարող են ներկայացնել իրենց հեղինակային աշխատանքները։ Մանկավարժական զարգացումների, օտար լեզվի ամրապնդման և զարգացման հայեցակարգերի միջոցով մենք ցանկանում ենք ընդլայնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության բաղադրիչն ու հորիզոնները՝ Հայ-Ռուսական համալսարան, «Մոսկվայի տուն», «Ռուսական գրքերի տուն» և այլն, որտեղ մեր սովորողները կարող են հանդես գալ իրենց ստեղծագործությունները ներկայացնելով, իրականացնելով շնորհանդեսներ։

«Կալեյդոսկոպ»  պարբերականը կարողանում է ռուսաց լեզվի միջոցով ցույց տալ այլընտրանքային ուսուցման մեթոդի ձևավորմանն ուղղված գործունեությունը ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այլև նրա հորիզոններից դուրս․․․ Եվ, ինչու՞ ոչ, արտերկրում, քանի որ այս սուրհանդակը միտված է բացահայտելու տաղանդավոր սովորողներին, ստեղծելու պայմաններ նրանց ինքնակրթության համար, հարստացնելու նրանց բառապաշարը և զարգացնել իրենց մտքերը գրավոր, բանավոր արտահայտելու կարողությունը։

Շարունակականության ապահովում

2022- 2023 ուսումնական տարում ռուսալեզու «Կալեյդոսկոպ» այլընտրանքային համադպրոցական պարբերականը շարունակելու է իր գործունեությունը նույն եռանդով և սկզբունքով՝ արարել, զարգացնելով և պայծառացնելով մեր սովորողների միտքը և ստեղծագործ կամքը:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ պարբերականի նյութերից ստանալու այլընտրանքային ուսումնական ժողովածու, որը իր մեջ կպարունակի՝ քերականական վարժություններ, հետազոտական աշխատանքներ, քննարկման համար նախատեսված հարցեր և այլ հետաքրքիր վարժություններ, հիմնված սովորողների ամեն ստեղծած նյութի վրա։

Պարբերականը կշարունակի լրացվել ամեն պահ հետաքրքիր մտքերով, հետաքրքիր հերոսների կերպարներով, դրվագներով, որոնք մի գուցե իրական են, վերցրած հենց մեր առօրյաից: Ի վերջո, կյանքն է սնում մեզ առաջադեմ գաղափարներով, կյանքն է տալիս մեզ նոր հետաքրքիր մտքեր ժամանակակից մանկավարժությունը զարգացնելու համար։

Реклама

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s