,,Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն,, նախագիծ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» 2022
մրցույթի նրկայացվող ծրագրի սեղմագիր
Ծրագրի անվանումը | «Արտադրական և արդյունաերական զբոսաշրջություն» |
Անվանակարգը | Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն |
Ծրագրի ընդհանուր նկարագիր | «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջությունը» շուրջտարյա դպրոցական նախագիծ է, որը հիմնված է այլընտրանքային կրթական ծրագրի վրա։ «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն» նախագիծը նպատակ ունի սնել և զարգացնել դպրոցական արտադրական և արդյունաբերական զբոսաշրջությունն այսօր Հայաստանում՝ շրջելով երկրով մեկ, զարգացնելով սովորողների հետաքրքրությունը զբոսաշրջության, պրոֆեսիոնալ դպրոցական զբոսավարի մասնագիտության նկատմամբ, որպեսզի ապագայում մեր սովորողները կարողանան ցույց տալ ողջ աշխարհին, որ Հայաստանի արտադրությունն ու արդյունաբերությունը ոչ մի կերպ չեն զիջում այլ երկրներին, այլ, ընդհակառակը, նրա այցեքարտն են։ «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն» նախագիծը կոչված է սովորողներին ցույց տալու Հայաստանի մարզերում արդյունաբերական արտադրության սոցիալ-տնտեսական պայմանների արդիականությունն ու կարևորությունը, լուծելու տեխնոլոգիայի խնդիրները, դժվարությունները, աշխատանքի կազմակերպման և պլանավորման ուղիները, զարգացման հեռանկարները։ Նախագիծը նպատակ ունի խթանել ժամանակակից սովորողների հետաքրքրությունը այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, ինչպիսիք են ճարտարագիտությունը, տեխնոլոգիան, ոսկերիչությունը, գորգագործությունը, ատաղձագործությունը և շատ այլ մասնագիտություններ, որոնք կարող են մոռացության մատնվել երիտասարդների կողմից այդ մասնագիտությունների պահանջարկի բացակայության պատճառով: Այցելելով արդյունաբերական և արտադրական օբյեկտներ, ուսումնասիրելով, վերլուծելով այս ոլորտների մասնագետների աշխատանքը՝ սովորողներին կարող ենք ցույց տալ այս մասնագիտությունների զարգացման կարևորությունն ու հեռանկարները, դրանց անփոխարինելիությունը։ |
Ծրագրի նպատակ և խնդիրներ | Նպատակներ՝ 1.Սովորողներին ծանոթացնել ՀՀ և տարածաշրջանի պետությունների արտադրական և արդյունաբերական գործունեության սոցիալ-տնտեսական պայմաններին, խնդիրներին, աշխատանքների կազմակերպման և պլանավորման եղանակներին, այդ ոլորտների զարգացման հեռանկարներին, դրանց կարևորությանը մարդու և հասարակության կյանքում: 2.Հարստացնել բառապաշարը թիրախային լեզվով (այս դեպքում՝ ռուսերեն) և զարգացնել հարցազրույցի ձևաչափում սեփական մտքերը համահունչ արտահայտելու կարողությունը: 3.Խթանել ժամանակակից սովորողների հետաքրքրությունը այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, ինչպիսիք են ճարտարագիտությունը, տեխնոլոգիան, ոսկերիչությունը, գորգագործությունը, ատաղձագործությունը և շատ այլ մասնագիտություններ, որոնք կարող են մոռացության մատնվել երիտասարդների կողմից այդ մասնագիտությունների պահանջարկի բացակայության պատճառով: Այցելելով արդյունաբերական և արտադրական օբյեկտներ, ուսումնասիրելով, վերլուծելով այս ոլորտների մասնագետների աշխատանքը՝ սովորողներին կարող ենք ցույց տալ այս մասնագիտությունների զարգացման կարևորությունն ու հեռանկարները, դրանց անփոխարինելիությունը։ 4.Կազմակերպել տեսությունը պրակտիկայի հետ կապելու դիդակտիկ սկզբունքի իրականացումը, քանի որ գործնական գործունեության ընթացքում սովորողները անմիջականորեն ծանոթանում են ուսումնասիրվող առարկաներին և երևույթներին: Խնդիրներ՝ 1.Ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկությունների (և ոչ միայն) մասին տեղեկատվությունը` հագուստի արտադրության, գինու, կոնյակի և գարեջրի գործարանների, հրատարակչությունների, տեխնոլոգիական պարկերի, գիտաարտադրական համալիրների, արտադրամասերի և այլն: 2.Պարտադիր հիմնավորում՝ ի՞նչ նպատակով ենք գնում էքսկուրսիաների. Նախօրոք, նախքան ուսումնասիրվող օբյեկտներ գնալը, սովորողները իրենց բլոգներում պետք է տան առնվազն ամենաընդհանուր տեղեկատվությունն այն ձեռնարկությունների մասին, որոնք նրանք այցելում են: |
Ակնկալվող արդյունքներ | «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն» նախագիծը, սահմանելով բազմաթիվ հեռանկարային նպատակներ և խնդիրներ, իր վերջնական արդյունքում ենթադրում է, որ սովորողները կուսումնասիրեն հայաստանյան արտադրության և արդյունաբերության գործունեության հիմունքները։ Նախագիծն իր վերջնական փուլում ենթադրում է սովորողների մեջ ձևավոել կարևորագույն որակներ՝ տոկունություն, համախմբվածություն, թիմային աշխատանք, սեր հայրենիքի հանդեպ։ ,,Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն,, նախագծի շրջանակներում սեբաստացի սովորողների կողմից իրականացված ճամփորդական պատումները, տեսանյութերը, ռեպորտաժները, որտեղ լուսաբանվում են արհեստանոցների, արդյունաբերական, արտադրական օբյեկտների գործունեությունը շրջայցերի ընթացքում, ավարտին հացնելուն պես, որպես վերջնական արդյունք, դառնւմ են ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ռուսալեզու դպրոցական TV-ի թողարկման մաս: ,,Արտադրական և արդյունաբերական,, զբոսաշրջություն նախագիծը բացառիկ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու յուրաքանչյուր սովորողի անհատականությունը: Շրջայցերի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ սովորողի հետաքրքրություններին, մարդկային որակներին, նրա հուզական բաղադրիչներին։ Այս ամենը բացահայտվում է կենդանի շփման մեջ՝ իր համար հետաքրքիր ու նոր միջավայրում։ «Արտադրական և ադյունաբերական զբոսաշրջություն» նախագիծը գիտության հիմունքներն ուսումնասիրելու լավ հնարավորություն և միջոց է, որը տեսական գրքային գիտելիքները դարձնում է կոնկրետ՝ կապված տեղի և ժամանակի հետ։ |
Ծրագրի իրականացման պլան | «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն» նախագիծն ունի իրականացման իր փուլերը։ նախապատրաստական, հիմնական, ամփոփում. Դասարանում նախապատրաստական փուլի ընթացքում լուսաբանվում են հետևյալ կետերը. Նախապատրաստական աշխատանք՝ Դասարանային աշխատանքը ներառում է տեղեկատվության ուսումնասիրություն այն մասին, թե ինչ են արտադրությունն ու արդյունաբերությունը, այդ ոլորտների ինչպիսի տեսակներ կան (այդ թվում՝ Հայաստանում), ինչն է ընդհանուր դրանց միջև։ Դասարանում ուսուցիչը ընդհանուր տեղեկություններ է տալիս (ուսումնասիրվող օտար լեզվով) ապագա այցելության օբյեկտի մասին։ Սովորողները, զարգացնելով որոնողական հմտությունը, ինտերնետում ավելի մանրամասն տեղեկություններ են գտնում այցելվող օբյեկտի մասին։ Աշխատում են սովորողները տվյալ սկզբունքով, տալով պատասխաներ այս հարցերին։ Սովորողները նաև աշխատում են անծանոթ բառերի հետ, դրանցով կազմում նախադասություններ ռուսերենով, այնուհետև համահունչ տեքստ, կատարում են քերականական աշխատանքներ: Հիմնական փուլը ճամփորդություն-էքսկուրսիայի իրականացումն է։ Հենց էքսկուրսիայի ընթացքում է կազմակերպվում տեսության և պրակտիկայի կապի դիդակտիկ սկզբունքի իրականացումը, քանի որ գործնական գործունեության ընթացքում սովորողներն անմիջականորեն ծանոթանում են ուսումնասիրվող առարկաներին և երևույթներին։ Նախագծի ամփոփում՝ Սովորողները համակարգում են հավաքագրված, ստացված նյութերը, պատրաստում են հաղորդագրություններ, տեսանյութեր, ֆիլմեր, ռեպորտաժներ, գրում հոդվածներ էքսկուրսիայի մասին, տեղադրում իրենց բլոգներում, այնուհետը ուսուցիչը այդ նյութերը տանում է դպրոցական ենթակայք, որպեսզի դպրոցի մյուս սովորողները, ուսուցչական կազմը կարողանա ծանոթանան նախագծի արդյունքներին։ |
Շարունակականության ապահովում | Մասնագիտացված արտադրական և արդյունաբերական դպրոցական զբոսաշրջությունը Հայաստանում շատ թերի է զարգացած, քանի որ առաջնահերթությունը հաճախ տրվում է հայրենագիտական զբոսաշրջությանը, այն էլ մեծահասակների շրջանում։ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում այսօր որոշակի քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ։ Նոր 2022-2023 ուսումնական տարում կրթահամալիրի Քոլեջի ուսանողների հետ նախատեսում ենք ,,Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն,, նախագծի շրջանակներում կազմակերպել մի շարք համագործակցային հանդիպումներ, որտեղ ,,Զբոսաշրջություն,, բաժինի ուսանողները հանդես կգան որպես ռուսախոս զբոսավարներ, ներկայացնելով միջին տարիքի սովորողներին (մեր կրթահամալիի, կլամ այլ երևամյան, համայնքնային դպրոցների սովորողներին) հայաստանյան արտադրական և արդյունաբերական օբյեկտներից որևէ մեկը։ Մյուս ոչ պակաս կարևոր ծրագիրը, որը այս 2022-2023 ուսումնական տարում ցանկանում ենք իրագործել կապված է դպրոցականների և ուսանողների համար արդյունաբերական զբոսաշրջության անվճար ծառայությունների տրամադրման գործընթացի հետ: Այս ծրագիրը հիմնականում պետք է հետաքրքիր լինի ձեռնարկություններին, գործարաններին, ձեռներեցներին, քանի որ դա կարող է նպաստել ապրանքանիշի առաջխաղացմանը, երիտասարդ և խոստումնալից կադրերի պատրաստմանը, ովքեր որոշ ժամանակ անց կցանկանան վերադառնալ դեպի արտադրական կամ արդյունաբերական օբյեկտ ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ արդեն որպես կայացած մասնագետ, օրինակ՝ զբոսավար: Այս խնդրով այսօր պետք է զբաղվեն ոչ միայն նախարարությունները, ձեռնարկությունները, այլև դպրոցներն ու սովորողների ծնողները։ Այսօրվա աշակերտին պետք է սովորեցնել խորացնել հայացքը, փնտրել անառիկ ուղիներ, որոնք կօգնեն նրան ապագայում ոչ միայն իրեն պահանջված մասնագետ զգալ, ոչ միայն օգտակար լինել հասարակությանը, այլև ստեղծել մի հասարակություն, որը հայտնի կլինի իր գիտելիքներով, հմտություններով և ձեռքբերումներով արտադրության, զբոսաշրջության, ճարտարագիտության և գիտության ոլորտներում։ |
Ծրագրի սահիկաշար (կցել ակտիվ հղումը) | «Արտադրական և արդյունաբերական զբոսաշրջություն» |
*Ծանոթություն
Ծրագրի սեղմագրի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 5 էջը։
Ծրագրի սահիկաշարը հղման տեսքով ներկայացնելը պարտադիր պահանջ է։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում՝ ծրագրի սահիկաշարը ենթակա է հրապարակման։