Եռօրյա ճամփորդություն
Ժամանակահատված՝ Հունիսի 6-8
Կազմակերպիչներ՝ Անի Ավետիսյան, ժաննա Հակոբյան
Ճամփորդության երթուղի՝ Երևան-Ապարան-Վանաձոր-ԴԵբետ-Ալավերդի-Կոբայր- Սպիտակ-Ապարան-Երևան
Վարորդ՝ Սարգիս Ավագյան, հեռ.՝ 098533504
Մակնիշ, համարանիշ Մերսեդես Սպրինտեր, 60 QD 077
Նստատեղերին քանակ՝ 23
Քարտեզ`
Եղանակի տեսություն`
Նպատակը՝ Ճամփորդության նպատակն է
- կազմակերպել քայլարշավ Լոռու մարզում, ծանոթանալ և ուսումնասիրել Լոռու մարզի բնությանը
- ծանոթանալ արդյունաբերական գործարանների աշխատանքին և տարածքում առկա բացասական և դրական արդյունքներին ,,Производственный и промышленный туризм,, նախագծի շրջանակներում (Վանաձորում)
- Կրթական փոխանակում
Քանի որ տվյալ սովորողների մեծ մասը չեն ուղևորվել դեպի Ալավերդի, Օձուն, Դսեղ գյուղ, տվյալ հայրենագիտական ճամփորդությունը կրում է ճանաչողական, վերլուծական բնույթ մեր կողմից ներկայացված սովորողների համար։
Տվյալ ճամփորդության շրջանակներում կիրականացվեն ,,Русское школьное тв,, ի նկարահանումներ, որոնք կարող են Հայաստանում զբոսաշրջության հոսքը զգալիորեն բարելավել, քանի որ ,,Русское школьное тв,, ի թողարկումը իրականացվում է ռուսերեն լեզվով ամբողջությամբ։
Այցելվող վայրեր՝
Ախթալա վանական համալիր
Գլորիա կարի գործարան
Ճամփորդության վճար՝ 14. 000 հհ դրամ (որը ներառում է տրանսպորտի վճար, երեք անգամյա սնունդ երեք օրվա համար)
Հյուրատան վճար՝ 7000 դրամ 2 օրվա համար
Տրանսպորտ՝ 100.000 դրամ
4500 դրամ — 3 անգամյա սնունդ, 3 օրվա համար
Օր առաջին
9:00 — 9:30 Ժամերգություն, Մեկնում՝ ՀԱԹ, Ս. Երրորդության եկեղեցու բակից
Երևան-Ապարան. կանգառ Ապարանում (ընդմիջում)։
13;00-15;00 — Գյուղ Դսեղ՝ քայլք Թումանայի հետքերով, Թումանյանի տուն-թանգարան, քայլարշավ դեպի Դսեղի ծովեր
16:00 — 18:00 — ԴԵԲԵՏ ՍՄԱՐԹ կենտրոն Դսեղ համայնքում
19:00 Ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում
20:00 — 21;00 ընթրիք
21։00 — 22:00 — TV, ռադիոյի պատրաստում, երեկոյան հանգիստ
22;00 — Քուն
Օր երկրորդ՝
8;00 -9;00 — Վերկաց, անձնական հիգիենա
9;00 — 9;30 — Մարմնամարզություն
9;30 — 10;30 — Նախաճաշ
11;00 -13.00 Մեկնում հյուրատնից.
Այցելություն Սանահինի վանական համալիր. Այստեղ սովորողները նույնպես ուսունասիրելու են պատերին պատկերված մանրանկարները, որպեսզի հետագայում վերարտադրեն տեխնոլոգիայի դասաժամերին ,,Տեխնոլոգիական Ձոն ,, ստուգատեսի շրջանակներում։
Սովորողները կվերցնեն հարցազրույցեր Ալավերդի քաղաքի բնակիչներից քաղաքում ստեղծված էկոլոգիական իրավիճակի հետ կապված;
Կազմակերպելու ենք քայլք Դեբետ գետի ափով աղբահավաք իրականացնելու նպատակով
,,Русское школьное тв,, նկարահանումներ։
,,Русское радио,, ձայնագրություններ։
13;00 -14;00 — Ճաշ
14:00 — 15:00 — Հանգստի ժամ
15:00 — 17:00 Ֆուտբոլ, մարզական խաղեր բնության գրկում
18:00 — 19:00 — Ստեղծում ենք պատումներ ռուսալեզու ,,Калейдоскоп,, ամսագրի համար։ Կիսվում ենք մեր տպավորություններով և մտքերով Լոռու մարզի վերաբերյալ
19:00 — 20:00 — Ընթրիք
20:00 — 21:00 — Քննարկում՝ ,,Ֆեմինիզմը Թումանյանական ստեղծագործություններում,,
22:00 — Քուն
Օր երորրդ՝
8;00 -9;00 — Վերկաց, անձնական հիգիենա
9;00 — 9;30 — Մարմնամարզություն
9;30 — 10;30 — Նախաճաշ
11;00 — 12:00 Իրերի հավաքում, մեկնում հյուրատնից.
13:00-14։00 Օձունի վանական համալիրում սովորողները ուսունասիրելու են պատերին պատկերված մանրանկարները, փորձելով հետագայում վերարտադրել այն տեխնոլոգիայի դասաժամերին ,,Տեխնոլոգիական Ձոն ,, ստուգատեսի շրջանակներում։ Ուսումնասիրելու ենք նաև մանրանկարչության պատմությունը։
Վերադարձ նույն ճանապարհով` Ալավերդի-Ապարան-Երևան-Սբ, Երրորդություն եկեղեցու բակ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ 18:00 ին:
Օգտագործվողպարագաներ՝ճամփորդական պայուսակ, դեղերի արկղիկ, արևապաշտպան գլխարկ, սպորտային հագուստ, լուսանկարչական ապարատ։
Սպասվելիք արդյունքներ՝ ձեռք բերել հայրենագիտական և բնագիտական գիտելիքներ, ,,Русское школьное тв,, նկարահանում, ռադիոյի ձայնագրություն։
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ․ տեղեկատվան հղումներ
Հայստանի Հանրապետություն, Լոռու մարզ
Հայաստանի Հանրապոտություն, Լոռու մարզ, աշխարհագրական ակնարկ, կլիմա