Рубрика: Без рубрики

Մի պայծառ օր էլ ամփոփենք

Մոտեցավ ավարտին ևս մի պայծառ, գունեղ և լիցքերով հարուստ ճամբարային օր:

Միջին դպրոցը ինչպես միշտ աչքի է ընկնում իր եռուզեռով՝ ճամբարային օրը մեկնարկվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, երգերով և պարերով ջոկատների, ջոկատավարների հետ միասին։

Այնուհետև բոլորն անցան իրենց անելիքներին և պարտականություններին: Յուրաքանչյուր ոք իրականացնում է իր նախագծային աշխատանքները, աշխատանքներ փառատոնային պուրակում, տեխնոլոգիական սրահներում, հեծանվավարություն, լող, կավեգործություն, խեցեգործություն: Քաղաքային թափառումները և ճամփորդությունները նույնպես աչքի են ընկնեւմ՝ Արատես, Տավուշի մարզ, Երևանյան թափառումներ և ուսումնասիրություններ ։

Այսօր 6-3 ջոկատը Անի Ավետիսյանի հետ իրականացրեց կարևոր նախագիծ՝ ուսումնասիրել Երևանը և իր տեսարժան վայրերը: Ջոկատը այցելել է Երևանի պատմության թանգարան, Մեծ Կասկադ, Կապույտ Մզկիթ, Մաշտոցի պողոտայով իրականացվել է քայլք, որպեսզի ուսումնասիրեն բոլոր պատմական օբյեկտները։

Ներկայացնում ենք լուսանկարներ թափառումից։

Երկարացված օրվա ճամբարականները նույնպես գեղեցիկ և հետաքրքիր ֆոտոշար են ներկայացնում ձիավարության դասընթացից՝

Հասմիկ Ուզունյանը ներկայացնում է իր ջոկատի թափառումները Բանգլադեշում, որի ընթացքում իրականացվել են խաղողի վազերի ուսումնասիրում և աղբահանություն;

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s