Рубрика: Без рубрики

Մայիսյան հավաքի երկրորդ օր

Մայիսյան 16-րդ հավաքի երկրորդ օրը նույն աշխույժությամբ և եռանդով էր աչքի ընկնում, ինչպես և առաջին օրը։ Աշխատանքները եռում են ամենուր՝ սկսած Սարալանջից և կրթահամալիրի հյուսիսային հատվածից մինչև Մայր դպրոց և Հարավ-Արևմուտք։

Մայր դպրոցի արևմտյան հատվածում Էմմա Այվազյանը և աշակերտների մի խումբ շարունակում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, կյանքի վերածելով ,,Կանաչ միջավայր,, գաղափարը։

Շուշան Սարդարյանը, Ռիմա Երեմյանը և իրենց ընտրության խմբերը ուղղություն բռնեցին դեպի Հարավային դպրոց-պարտեզ, որպեսզի իրականացնեն ծառերի տեղափոխման աշխատանք և ծառատունկ:

Նունը Սմբատյանը և 8-7 դասարանի աշակերտները հյուրընկալվել են ,,Գարդենիյա,, բուսաբանական ուսումնական կենտրոնում , որտեղ ուսումնասիրել են ծառատեսակները և ստացել հետաքրքիր ինֆորմացիա բուսատեսակների մասին:

Անի Ավետիսյանը սկսել է Միջին դպրոցի իր դասարանների հետ նախագիծ՝ ,,Այսօր ես եմ ուսուցիչ,, , որի շջանակում ամեն դասին ընտրվում են աշակերտներ, որոնք և հանդես են գալիս որպես ուսուցիչ, դասավանդում են, ներկայացնում հետաքրքիր ձևով իրենց իմացածը համադասարանցիներին: Մյուս շաբաթ այս նախագծի նյութերը հիմք կդառնան Русское школьное ТВ-ի հերթական թողարկման համար։


Այսօր, մայիսի 4-ին, կրտսեր դպրոցների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի առաջին ընկերական հանդիպման օրն էր: Միջին դպրոցի սովորողներիը մի քանի խնդիրներ էին պատրսետել կրտսեր ընկերների համար: Խաղի ընթացքը տես տեսանյութում: Պատումը՝ Եվա Խաչատրյանի , Արևելյան դպրոց, 5-րդ դասարան: Տեսանյութը պատրաստեց  Սեդա Հովհաննիսյանը, Միջին դպրոց, 8-րդ դասարան:

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s