Рубрика: Без рубрики

Բացօթյա դաս բնության գրկում-Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի

Սեպտեմբերի 3.

Նախագիծ

Մասնակցներ-Միջին դպրոցի  սովորողներ  6-8-րդ դասարաններ

 Ցուցակը՝

Դասավանդողներ- Լիանա Հակոբյան, Անի Ավետիսյան, Սյուզի Հակոբյան

Մեկնում՝ 

 Մայր դպրոցի հիմնական մուտքի մոտ, ժամը՝  10:00 

Վերադարձ՝ 

Մայր դպրոցի բակ, ժամը՝14:00 

Նախագծի նպատակը

Հետևելով հակահամաճարագային բոլոր կանոններին անցկացնել բացօթյա դաս բնության գրկում՝ այգում, վայելել բնության հրաշքը, զբոսնել այգում, շփվել ընկերների հետ: Նախագծի նպատակն է նաև՝  շրջակա միջավայրի խնամք:

Սովորողները նախապես տեղեկություն են գտնում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու  մասին, տեղադրում են իրենց  բլոգնեում:

Օրակարգում՝

Քննարկումներ հայրենագիտական նախագծի շուրջ ՝ ,,Моя страна — моя Армения,,

Բակային խաղեր

Մաթեմատիկական խնդիրների թարգմանություն Քվանտ ամսագրից Լիանա Հակոբյանի հետ:

Քննարկումներ Լիանա Հակոբյանի մաթեմատիկական նախագծի շրջանակում:

Անհրաժեշտ պարագաներ՝

Ճամփորդական ուսապարկ

հարմարավետ հագուստ, կոշիկ

լուսանկարչական սարքեր

պաշտպանիչ դիմակ

ձեռնոցներ

ախտահանիչ միջոցներ

անհատական բրդուճներ, ջուր

աղբի տոպրակ

Երթուղի

Քաղաքային տրանսպորտ- ավտոբուս համար 3 կամ 37:
Նախահաշիվ-200 դրամ

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Արդյունքում՝ սովորողները իրենց բլոգներում  կտեղադրեն քննարկովող խնդիրների լուծումները, թարգմանությունները,  տեսանյութերը, պատումները: