Նպատակը
- Տարբեր ազգերի ավանդույթների,մշակույթի,բարքերի և խոհանոցի ուսումնասիրություն, ծանոթություն
- Սովորողներին նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների փոխանցում
- Ռուսերեն լեզվի կիրառումը նման նախագծի շրջանակում
Մասնակիցներ
Միջին, ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, հյուրեր
Անցկացման ժամանակահատվածը՝ փետրվարի 23-28, 2020թ.
Արդյունքում՝ մասնակիցը կունենա.
- կունենա ինքնարտահայտման, ճանաչման նոր հարթակ, լսարան
- կհայտնվի գրավիչ կենսամշակույթային իրադարձությունների կենտրոնում
- կստեղծի փառատոնով ազգագրությունը զարգացնելու, տարածելու պատրաստ մարդկանց, ընկերությունների աջակցություն
- կրթահամալիրը տարածաշրջանում կդառնա ազգագրության փառատոնի կազմակերպիչ
Անհրաժեշտ աշխատանքային պայմաններ
- հետազոտական աշխատանք
- Մասնակցությանն ահրհաժեշտ առաջնային և երկրորդական պայմաններ
- Փառատոնին մասնակցելու հստակ պահանջներ
Փառատոնի մանրամասն նկարագիրը՝ ըստ պատասխանատուների և ուղղությունների.
Ծիսական խոհանոց.
Միջին դպրոց՝ Լուսինե Պետրոսյան
Ավագ դպրոց՝ Ժաննա Հակոբյան, Անի Ավետիսյան
Ազգային պարեր, խաղերգեր, պարերգեր
Ավագ դպրոց՝ Աննա Երիցյան
Միջին դպրոց՝ Լուիզա Քեշիշյան, Լաերտ Գրիգորյան
Ազգային խաղեր՝ սովորող-սովորեցնող նախագծով.
Հայարփի Անանյան
Լաերտ Գրիգորյան
Տեխնոլոգիա.
Միջին, Ավագ դպրոցներ՝ Հասմիկ Գրիգորյան
Դպրոցներում փառատոնի ընթացքը համակարգողներ՝ ամբողջական հաշվետվությամբ.
Երկուշաբթի ՝ հանդիպում, ծանոթացում տոնին, խոհանոցային օր
Երեքշաբթի ՝ բակային խաղեր
Չորեքշաբթի ՝ օրը խոհանոցում: Պատրաստելու ընթացքում , աշակերտները պատմելու են ծիսական արարողության մասին
Հինգշաբթի՝ պատրաստում ենք ծիսական ուտեստներ, մթերքը կամավորական սկզբունքով բերում են սովորողները
Ուրբաթ՝ հրաժեշտ ձմռանը, խրտվիլակի այրում, թեյախմություն
Լուսաբանումը արտացոլվելու է միջին և ավագ դպրոցների սովորողների բլոգներում: