Рубрика: Без рубрики

Առակներ

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Վերլուծություն՝ Ստեղծագործ և իմաստուն մարդիկ իրենք են ստեղծում իրենց շրջական, ընտրելով այն, ինչ մոտ է իրենց ներաշխարհին։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Վերլուծություն՝ Այս առակը բնութագրում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են պարտադրել իրենց կարծիքը բոլորին։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Վերլուծություն՝ Լավատեսությունը դեռ ոչ ոքի վնաս չի պատճառել։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Վերլուծություն՝ Անգործությունը ստիպում է մարդկանց փնտրել սխալներ այլ մարդկանց գործերում։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Վերլուծություն՝ Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր անգամ պատկերացում չունենալով վեհ գաղափարներից փորձում են այդ գաղափարները փնովել։

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Վերլուծություն՝ Բոլորը գեղեցիկ խոսում են խաղաղությունից։ Երբ ամեն ինչ սկսում է բխել սեփական շահերից՝ խոստումներն ու խոսքերը մոռացվում են։