Рубрика: Без рубрики

Օշոյի առակները

Երեք խորհուրդ

Համբերությունը՝ կյանք է: Այս առակը սովորեցնում է լսել, ընկալել, վերլուծել  առանց շտապելու՝ չգործելով սխալներ: Այն ինչ քեզ համար չէ նախատեսված երբեք քեզ չի պատկանի:

Ես ընտրում եմ երանությունը

Լինել երջանիկ կամ դժբախտ յուրաքանչյուրիս ընտրությունն է: Դա կախված չէ ոչ ոքից, բացի մեզանից:

Վարպետն ու թեյի բաժակը

Սերը, հարգանքը և վեհանձն գաղափարները խորհրդանշում են պարզություն, անմիջականություն:

Հնդկական թռչունը

Սահմանափակելով ուրիշի ազատությունը՝ չես կարող վայելել նրա սերը:

Ով է ավելի հզոր

Ցանկացած մարդ լսում է այն, ինչ ինքն է ցանկանում լսել և ընկալում է այնպես, ոնց ինքն է ցանկանում ընկալել:

Հրեշը

Մարդը կարծում է, որ կարող է Աստծո գործը իր ուսերին վերցնել, անմահացնել, վերակենդանացնել այն, ինչ արդեն կյանք չի պարունակում իր մեջ: Մի փորձեք անել այն, ինչ ձեր ուժերից վեր է:

Արժեք

Եթե ցանկանում ես գոհացնել կամ հաճույք պատճառել ինչ որ մեկին ասա այն, ինչ նա ցանկանում է լսել կամ անել:

Կրիան ու կարիճը

Մարդն ինքն է ընտրում ինչպիսին է նա ցանկանում լինել: Մեզ մնում է միայն ընդունել նրա դրական  կամ բացասական կողմերը, բայց միևնույն ժամանակ զգուշանալ՝ գիտակցելով թէ ում հետ մենք գործ ունենք:

Աշխարհը և մենք

Մարդն ինքն է իրեն դարձնում տոկուն, պայքարող և վեհանձն՝ միևնույն ժամանակ, կարողանալով ինքն իրեն ոչնչացնել: Մենք ենք մեր մեջ սերմանում ամեն բան:

Ձուկը և օվկիանոսը

Երջանկությունը շատ պարզ է: Պետք չէ փնտրել այն հեռավոր մի վայրում, նա քո շուրջ է, մնում է դու դա ցանկանաս տեսնել:

Միտք և բանականություն

Մի սպասիր մարդուց ավելին, քան նա ի վիճակի է քեզ տալ:

Աղոթք

Երբ միտքդ պատկանում է մեկին, դու իրավունք չունես շեղվել ճանապարհից, հակառակ դեպքում` միտքդ ամբոխին է պատկանում:

 

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Վայելում է հաղթանակը այն մարդը, ով չի վախենում փորձ կատարել և հասնել իր նպատակին:

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Խոսքի ուժը կարող է քեզ տալ թևեր, բայց միևնույն ժամանակ՝ կտրել թևերդ:

 

 

 

Автор:

Я специалист русского языка и литературы.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s